Քրիստոսի ուղիները   windows 98, ME, 2000, XP     .PDF

Քրիստոսի ուղիները

 

Կրոնը 1) որպես «վերամիավորում» Աստծո հետ՝ Հիսուս Քրիստոսի ուղիներով

  1. Կրոն (Religion) բառը ծագում է լատինական re-ligio –ից, որը նշանակում է՝ վերամիավորում Աստծու հետ, որը ներաշխարհի առումով մեր մեջ ևս կերպարանավորվում է: Ըստ մի հոլոգրամի հետ հեռավոր աղերսների նույն իմաստն է արծարծվում նաև լայն առումով:

Մարդու կենսական խորին խնդիրների ճանաչումը

Ինչպես աղոթքի ճանապարհով ապաքինվելու այնպես էլ մարդու այլ փոխակերպումների հարցում կարևորվում է Հիսուսի «Ուզու՞մ ես ապաքինվել» հարցը (Հովհ. 5,6): Կամ, գիտե՞ս արդյոք, թե քո մեջ որքան անլիարժեքություններ կան, որոնք պետք է վերացվեն, եթե դու ուզում ես ավելի մոտենալ Աստծուն: Մի շարք իրադրություններում, որոնց միշտ չէ, որ կրոնական իմաստ է տրվում, կարելի է «կարմիր թելի» պես ընդհանրություններ նկատել: Երեխայի պատանեկությունից մինչև չափահաս լինելու ժամանակահատվածում ձևավորվում են նոր հատկանիշներ, որի ընթացքում սակայն հաճախ են նրա բնածին կարողությունները անտեսվում: Հետագայում կարող է մարդը հիշողությունների ու աղոթքների օգնությամբ իր անտեսված զգայական կարողությունները վերականգնել: Նա կարող է սակայն իր ձեռքբերովի հատկությունները այսուհանդերձ պահպանել, որի ընթացքում անհատի արգելակված կարողությունները մատչելի են դառնում կամ էլ վերանում են: Մարդու հոգեկան-հոգևոր կամ արտաքին «խաթարումների» հետևանքում առաջացած երկվություն-աղճատումը ինտելեկտի և անգիտակից գոյի միջև, ինչպես նաև այդ երկուսի միջև շատ քիչ տեղայնացված սիրտը, կարող են այսպիսով տարբեր ճանապարհներով ավելի ամուր վերամիավորվել: Ակնհայտ է, որ դրախտի «Իմացության ծառի պտուղի» առասպելը այս տեսության հետ աղերսներ ունի, և որ «եթե դուք դարձի չգաք ու չլինեք երեխաների նման, ապա դուք չեք ընկնի դրախտ» արտահայտությունը առնչվում է դարձի հնարավորության գաղափարի ավելի խորը իմացության հետ – Հիսուս, Մաթևոս 18,1-3; 10,15; Ղուկաս 18, 17: Այստեղ խոսվում է ոչ միայն մանկական անխռովության, այլ նաև զարգացման բնածին հիմունքների մասին, որոնք չափազանց «արխայիկ» 2) են, այսինքն կանխածրագրավորված հիմունքներ են՝ մարդու «գործածման կանոնների» կորստի մատնված մի ձերնարկ: Այս ուղին կարող է մեզ իմացության ժամանակակից սահմանափակ ինքնաքիտակցության սահմաններից դուրս առաջնորդել:

2) «Արխայիկ» արտահայտությունը հիշատակվում է Ց. Գ. Յունգի և այլոց խորին հոգեբանության տեսությունում՝ որպես մարդկային գոյի կենսական ապրելակերպի այլ ձև:   "Նախակերպարները" սակայն մեծ չափով ունենում են խառնված, մոլորեցնող բովանդակություն: "Աստված" որպես ծեր մարդ, իսկ "երկնքի" ու "դժոխքի" մանրամասները "կոլեկտիվ անգիտակցականի" նմանատիպ "նախակերպարային" խորհրդանշաններ են: Թե դա կոնկրետ ինչ է, Յունգը չգիտեր: Համենայն դեպս այդ գիտակցական շերտի կորիզը մարդու մեջ ներդրված իր պատկերներով ու պատկերացումներով հանդերձ քիչ կամ պակաս չափով կարծես թե առկա է բոլոր մարդկանց մոտ: Այդպես դա սկիզբ է առնում որպես նախահիշողության մի տեսակ մարդկության գոյության շատ վաղ ժամանակներից` գրեթե "դիցաբանական գիտակցության" հայտնի ժամանակներից առաջ (...): Գիտակցության այդ շերտը նույնպես պարունակում է այդպիսի մասամբ միայն երևացող հակասություններ, որոնք մարդիկ վերապրում են (...): Ավելի մոտիկից դիտարկելու դեպքում այդ շերտում Աստծո կերպարը երևում է ավելի շուտ որպես Աստծո շատ պրոբլեմատիկ ծաղրանկար: (...). Խորհրդանշանների այդ աշխարհին ավելի ստեղծագործ մոտեցում են փորձել ցուցաբերել հեքիաթները, ինչը երեխաների համար լիարժեք իմաստ կարող է ունենալ: Մեծահասակները սակայն կարող են փորձել հիմնվել այդ խորհրդանիշերի վրա, որոնք շատ մարդկային կողմեր են ընդունել: Արվեստը կայանում է նրանում, որ Աստծուն պետք է ուղիղ փնտրել, այլ ոչ անմիջապես նրանից հրաժարվել:

Սա չի նշանակում, որ մարդը կարող է իր սեփական ուժերով և առանց որևէ միջամտության դրան հասնել: Հիսուսը առաջարկում է մի իրական ուղի ինչպես նաև այն արարելու ուժ կամ գթություն: Ճշմարտության քրիստոնյա որոնողները, առասպելաբաններն ու ալքիմիստները շատ հստակ հիշատակել են նման կատարելության մասին (ինչպես օրինակ՝ Մաթևոս 5,48, Հովհ. 10,34): Նաև բազմաթիվ այլ քրիստոնյաներ են նպատակադրված կամ պատահականորեն նման փորձություններ ապրել: Սա կապ չունի այն հանգամանքի հետ, թե արդյոք նրանք ներհակ ուղիներ էին գնում, թե իրենց հավատին առավել սոցիալական ուղղություն էին տալիս, կամ թե արդյոք նրանք երկուսն էլ իրենց մեջ ամփոփում էին՝ այսպես ասած քրիստոնեության բացարձակ ինքնագիտակցությամբ: Հարյուրամյակներ ի վեր զանազան մշակույթներում փնտրվել են մարդու ներքին պառակտումների հաղթահարման ճանապարհները, թաոիստական ալքիմիստները, յոգայի զանազան ձևերը նմանապես վկայում են այդ մասին 3):

3) Հնդկերեն յոգա բառը (բառացի՝ լծել) նշանակում է կապի վերականգնում գոյի ծագումնական նախարմատների, հավերժի հետ: Սա չի նշանակում, որ նման այլ ուղիները ևս այն նպատակին են տանում, ինչ որ քրիստոնեությունը:

Աստծո մարդը կամ Աստծո առաքյալ Հիսուս Քրիստոսը կամ «Նոր Ադամը» ազդարարում է, որ այնուհետ մարդիկ ևս կարող են իրենց ցիրուցան եղած բնածին հատկությունները վերականգնել, և որ ժամանակն է եկել շտկելու այլևս վտանգավոր դարձած խեղաթյուրումները: Նա կարողացավ, ի նպաստ երկրի, իր մեջ միավորել կյանքի իմաստի սկզբնական աղբյուրի (Աստված) կապը և մարդկային զարգացած գիտակցությունը: Նա կարողացավ այլասեռման վտանգը հաղթահարել: Եթե անգան նա տարբերվում էր մյուսներից, այսուհանդերձ նա մարդ էր, որը կարող էր որպես այդպիսին կայանալ: Այդ պատճառով կարողանում են մարդիկ այդ ճանապարհը դյուրությամբ անցնել, առավել ևս այն ժամանակ, երբ նրանք այդ գիտակցաբար են անում: Բայց անգամ մարդկանց համար, որոնք պատմական Հիսուսի մասին ոչինչ չքիտեն, նրա կյանքը մեծ տպավորություն է թողնում՝ ներառյալ հարության պատմությունը – ինչպես օրինակ՝ երբ կենդանիները մի կղզում ինչ որ նոր բան են սովորում, ապա նմանատիպ կենդանիները մեկ այլ հեռավոր կղզում նույն հատկանիշը կարողանում են դրսևորել, քանի որ նրանք մի առանձնահատուկ, ընդհանուր ուժադաշտ ունեն, ինչպես նկատել է օրինակ Բ. Ռ. Շելդրակը:

Մարդու ներքին կապը Աստծո կամ Քրիստոսի հետ նախ հնարավոր է առանց եկեղեցական միջամտության, եթե անգամ յուրաքանչյուր համապատասխան քրիստոնեական միություն որպես օգնություն է ծառայում: Աստվածաբանական հակասական թեորիաները, որոնք Քրիստոսի ամբողջական պատկերը հոգեսատարի ու սոցիալական հեղաշրջողի առաքելությունների մեջ են բաժանել, այլևս կատարյալ իմաստությունը չեն ներկայացնում, եթե անգամ նրանք, ոմանց օգնում են, առավելապես նրանց, որոնք այդ տեսություններին քաջատեղյակ են: Ամեն անհատ կարող է իր թաքուն անկյունում կամ անգամ հրապարակում Քրիստոսին ուղղակիորեն առնչվել: Դա կարող է օրինակ նրա վկայակոչած հատկանիշների մասին հիշողությամբ ոգեկոչվել (Ավետարան): Սակայն նա, որը պատրաստ է ընդունելու, որ Քրիստոսը նաև մահից հետո իրեն կարող է ընկալվել, (այլ կերպ ասած՝ ինչպես յուրաքանչյուր մարդ կարող է ըստ բազում վկայությունների մահը որպես գիտակից արարած հաղթահարել՝ առանց երկրային-նյութական տեսանելիության), ապա Քրիստոսը ևս կարող է ներկայի ազդեցություն գործողին ընկալել: Զքացողությունը դառնում է հնարավոր, որ նրա անունից կամ նրա հետ միասին՝ ինչպես մեծ էղբոր հետ միասին հայր Աստծուն, որը ամենքինն է, աղոթք հղել (Հովհ. 15, 16. Մաթ. 6, 7-15. Մաթ. 18, 19-20). Օրինակ՝

 Տեր, իմ Արարիչ, իմ սատար ու հույս:
Հիսուս Քրիստոսի հետ միաձույլ շնորհակալ եմ քեզ ամենի համար, ինչ քեզնից է գալիս:
Ներիր ամենը, ինչ ինձ քեզանից հեռացրել է, թույլ տուր ինձ խնդրում եմ այս լռության մեջ քո ոգու հովանավորությամբ ստեղծագործ դառնալ:

Էթիկայի նշանակությունը

Այս ճանապարհի մի սանդղակը «սերն է առ Աստված», որը վեր է ամենայնից , «և սերը առ մերձավորդ, ինչպես և առ անձդ» (Մաթ. 19,19), ուրեմն նաև առ անձդ՝ ինքդ քեզ սիրելը կարող է նաև ձգտման մի մասը լինել՝ սեփական առաջադրանքը իր շրջակա տարածությունում ճամաչելու: Սերը կարող է Քրիստոսի հետ միավորվել, որովհետև դա նրա քլխավոր յուրահատկությունն է, կապակցված իմացության հետ: Նաև ըստ, Քրիստոսի դեպի բարի արար տանող ուղին իր ներքին ու արտաքին ազդեցություններով հասկանալի է դարձնում քրիստոնեական ճանապարհը: Հիսուսը պահպանեց հաստատված էթիկական սկզբունքները, քանի որ մարդը «հնձում է (սովորաբար), ինչ ցանում է)» (6,7), նա սակայն ընդհանուր օրենքը ընդգծելու փոխարեն խստորեն առանձնացրեզ պատասխանատվությունը: Ըստ որում հնարավոր է, որ մարդու ներանձնական աշխարհում բաներ կան, որոնք Քրիստոսին են հիշեցնում՝ նույնիսկ եթե դա խղճի ձևով կարող է արտահայտվել, դեպի « նոր ծնունդ» հիշեցնող երևույթի հանգեցնել (Հով. 3): Սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում մարդը որպես ամբողջություն ավելի է մերձենում իր հոգուն, ինչպես Քրիստոսը կարողացավ: Այս ներանձնական ելակետը հնարավոր է ապրել սրտով, հոգով կամ ոգով, քանի որ ապրումների կերպարն անհատականորեն տարբեր են: Ինչպես էլ որ յուրաքանչյուրը Քրիստոսին կամ նրա հետ կապված ուժերը զգա, իմաստալից է հնարավորին չափ հաճախ գիտակցել այն, ինչը անհատապես արդեն հայտնի է, որպես անմիջական կապի հիմունք – նույնիսկ եթե սկզբում ոչ մի զգալի ազդեցություններ չեն նկատվում:

Ուժը, որը որպես ողորմածին շնորհք զարքանում է մարդու ներքնաշխարհում, կարող է կապակցվել «առերևույթ» Քրիստոսից կամ Աստծուց դարձյալ առաքված վերերկրային ապաքինիչ ուժերի հետ: Այստեղ ևս կարող են անհատական փորձառության ձևերը շատ տարբեր լինել, սակայն այն կարող է այս դեպքում որոշակի լինել և կարող է շրջապատի վրա համապատասխան ազդեցություն գործել: Քանի դեռ նման արտասովորությունները քչերին էր տրված, որոնք որպես «առեղծվածային» , «սուրբ» և այլն էին համարվում, մեր «աղետային » ժամանակներում գնալով ավելի հաճախ է պատահում այս հայտնությունը հասարակ մարդկանց մոտ, որի նշանակությունը հավանաբար միշտ չէ, որ անմիջապես գնահատվում է: Այդ պատճառով այս թեման այստեղ կշոշափվի: Այս՝ «դրսից» եկող ունիվերսալ ազդեցությունը կամ ընդունվում է, կամ էլ բախվում նրանց ինքնապարսպմանը, որոնք իրենց ներսում ոչ մի հարակցություններ չեն զարգացրել, այնպես որ նրանք այս դեպքում որպես «դատաստան» են ընկալվում:

Ուղղորդիր ինձ, որպեսզի ես ուրիշների ճանապարհին առ քեզ խաթար չդառնամ, առաջնորդի ինձ՝ այլոց քո ոգով օգնելուն,

պահապան կանգնիր ինձ իմ ճանապարհին*:

*) Այստեղ կարող են նաև այլոք ներառվել:

Հարակից համընդանուր զարգացումը նախապատմական մշակույթներում

Ինչպես մարդու մանկությունից մինչև հասունություն զարգացումը (տես վերևում), այնպես էլ մարդկության մշակույթային զարգացումը ընթացել է էտապներով: Սա մի կողմից հանգեցրել է նոր կարողությունների ձեռքբերմանը (ազատակամություն, զգացողության և մտածողության ունակություն), սակայն մյուս կողմից պակասեցրել է նրա ծագումնաբանական վստահությունը «արարչության հանդեպ, որը խնդիրներ է առաջացրել: (Հմմտ. օրինակ՝ Ժան Գեբսերի «Ծագումը և ներկա». Հաջորդաբար արխայիկ, մոգական, առեղծվածային, իմացության գիտակցում. բացի այդ կարող է խիստ ամրապնդվող գիտակցություն զարքանալ, որը օրինակ կարելի է խելամտության գիտակցություն անվանել): Շնորհիվ հրաշալի գործիչների օրինակների ձեռնարկվել են զարգացման քայլեր, որոնք որոշակի էին նաև մշակույթի ծավալման մեջ: Սա կատարվեց հակառակ հիշատակված խոչնդոտների, սակայն, ինչպես ասվեց, նաև ի հաշիվ բազում կորուստների: Նոր ժամանակներում արդեն ակնհայտ է, որ մարդկությունը և ժողովուրդները ճակատագրական պայքարի անհրաժեշտության առաջ են կանգնած՝ նորովի մեծ կամ փոքր «քվանտային թռիչքներ» կամ էվոլուցիոն քայլեր կատարելու, եթե նրանք ուզում են գոյատևել 4): Դրանք գոյություն ունեն արդեն մոտ 2000 տարի: Այլևս չկա անհրաժեշտությունը, որ դա կատարվի ձեռք բերված կարողությունների (ինչպես՝ քիտակցություն) հաշվին: Եթե բավարար քանակությամբ միավորներ միշտ խելամտության միասնական գիտակցություն զարգացնեն, նորովի կապնվեն իրենց աստվածային արմատներին 1), ապա կարող է դևական աղետների հետ մրցակցությունը «վերևի» օգնությամբ դեռևս հաղթվել: Այդ ձեռնարկումներում կարևորվում են նաև ակտիվիստների շարժումները ինչպես օրինակ խաղաղության շարժումը և այլն, - բոլոր բարիացակամները ունեն իրենց «անհրաժեշտ» տեղը այդ «խաղում»: Բազմաթիվ մարդիկ, - բոլոր հաստատված կրոններին զուգահեռ, - ակնհայտորեն փնտրում են, նրանք դեպի ապագան են գնում և օգնում են անցյալի հետ հաշտվել, նույնիսկ երբ շատ միջակություններ են առկա: Դեռևս տրվում է հավի և ձվի հարցը, թե արդյոք արտաքին «փրկությունն» է նպատակն, թե գոյության գիտակցությունը և գոյի զարգացումը: Մինչ այժմ սահմանված չափանիշները պետք է նորացվեն, որովհետև մարդը այսօր ճշգրտորեն կարող է պատկերացնել, թե ուր է տանում մինչ այսօր գրված, հնացած ծրագրի շարունակությունը: Ինչպես որ ամեն ինչ ամբողջի մի մասնիկն է, այնպես էլ ամեն մի լավ արարք լրացնում է ամբողջը:

4) Հերբերտ Գրուհլի պեսիմիստական տեսությունը նրա վերջին «Համբարձում դեպի ոչինչը» (գերմաներեն) գրքում մերժելի է հենց այն պատճառով, որ նրա կողմից անտեսված զարգացման կամ ուժի աղբյուրը առկա է, որը համարժեքորեն միայն մեկ հնարավորություն է ընձեռում՝ Աստված:

Տրամադրիր մարդկանց, որ նրանք կյանքի ու մահվան մասին որոշումները քո հաճությանը թողնեն**:
Օգնիր բոլոր նրանց, ովքեր քո արարչությանն են ծառայում***:
Առաջնորդիր այս աշխարհը դեպի բեկումը, որը դեպի քո խոստումնալից նոր ժամանակին է տանում****:

**) Այստեղ կարող են նաև առանձին թեմաներ կամ մեդիտացիոն մոտեցումներ ներառվել, ինչպես օրինակ՝ «Կասեցնել բռնության և նրա նմանատիպ հակազդեցության միջև երկմտանքը», «Բռնության խնդրի լուծման միջոցով բռնության հիմնաքարի խաթարում», «Խաղաղ երկխոսություն կրոնների բարեկամների միջև» ... Համեմատություն Մաթ. 5:9 9 26:52 –ի միջև

***) Չարչրկված բնությունը օգնության է կոչում: Ժամանակն է Աստծուն կամ Քրիստոսին խնդրելու, որպեսզի նրանք պահպանեն մեզ խաթարված բնության աղետներից: Սույնը սակայն մարդկության՝ արարչագործության հանդեպ վարքագծի փոփոխության անհրաժեշտության փոխնակը չէ:

****) Ղուկաս 11:2, 212:31, Հայտնություն 11:16. Տես նաև «Հայր մեր», Մաթևոս, 6, 7-15.

Աստված կարող է սերը, որ իրեն է տրվում, բաժանել:

Թե աղոթքը և թե ապրելն ու գործելը համատեղ են միևնույն ոգու մեջ, նրանք սատարում են միմյանց:

Այսպիսով գոյություն ունի մեկ «դարձի» ճանապարհ դեպի Աստված թե մասնակիում և թե ամբողջում

Հովն. 16, 12-13. Ես ձեզ դեռ շատ ասելիք ունեմ, բայց դուք դա հիմա չեք կարող տանել:
Սակայն երբ ճշմարտության ոգին գա, նա ձեզ կտանի դեպի ողջ ճշմարտությունը: Քանի որ նա ինքն իրենից չի խոսի, այլ կասի այն, ինչ որ կլսի և այն ինչ ապագան է, նա ձեզ կհաղորդի:

.

Դեպի էջի սկիզբ http://www.ways-of-christ.com/hy .

Հիսուս Քրիստոսի ուղիները, նրա նպաստները մարդկային գիտակցության, մարդու փոփոխությունների և երկրի հարցերում. անկախ բազմաթիվ հետազոտությունների և փորձությունների նոր տեսանկյունից կազմված լրատվական էջ՝ լրացված անձնական զարգացման գործնական առաջարկներով