Քրիստոսի ուղիները   windows 98, ME, 2000, XP     .PDF

Քրիստոսի ուղիները


Տեղեկություններ՝ «Հիսուսը և Իսլամը» թեմայի շուրջ

Ներկրոնական երկխոսություն

Այս հոդվածը նպատակ ունի ավելի հասկանալի դարձնել կրոնների փոխհարաբերությունները, ինչպես նաև նպաստել «ներկրոնական երկխոսության» խաղաղ քործընթացին, ինչը որ այլևս երկար տարիներ իրականացվում է: Հետևյալ մեկնաբանությունները իսլամի ամբողջական բնութագրման նպատակը չեն հետապնդում, քանի որ իսլամն ինքը բազում դպրոցներ ունի:

Ղուրանը *) և այլ սուրբ գրերը

Իսլամ նշանակում է «Աստծո կամքի հպատակություն»: Իսլամի սուրբ քիրքը՝ Ղուրանը, համարվում է աստվածային ոգեկոչում առ Մուհամեդ մարքարեն՝ Գիբրիլ հրեշտակի միջնորդությամբ, որը համընկնում է քրիստոնեական սուրբ Գաբրիել հրեշտակին: Ղուրանը անվիճելիորեն կենտրոնական նշանակություն ունի: Մեծ դեր է խաղում նաև այլ մարգարեների ժամանակաշրջանի (Հադիթ) ավանդույթները (օրինակ՝ «սունա», բառացիորեն «սովորություն»): Անգամ մարգարեն անհատական կեցությամբ դիտվում է որպես մարդ և ոչ աստված: Նշենք որ, ինչպես քրիստոնյաների այնպես էլ մուսուլմանների մեջ շատերը կան, որոնք քաջատեղյակ չեն իրենց Սուրբ Գրին:

Քրիստոնյաները կամ հրեաները ղուրանում հիշատակվում են որպես «Գրի ձերին անձիք» (գրի անձիք, օրինակ՝ Սուրա 4:171) և «Իսրաելի ձերին որդիք»: Այսպիսով կարող են նրանք նույն պես ղուրանով արտահայտվել, թեպետ նման հակում չի արձանագրվել երբևէ: Ամեն դեպքում կրոնագիտությունը անդրադառնում է բոլոր կրոնների յուրաքանչյուր սուրբ գրին և ուսումնասիրվում է նրանց պատմական զարգացման ընթացքը և այլն: Այսուհանդերձ Սուրբ Գրքերի յուրաքանչյուր ուսումնասիրություն պահանջում է հարգալից վերաբերմունք: Ղուրանի մեկնաբանների մի մասը գրում է, որ գոյություն ունի առ Աստված ուխտագնացության մի նախատիպ, որը միայն անարատ հրեշտակների և մարդկային անարատ առաքյալներին է վերապահված: Մեկնաբանների մի այլ խումբ պնդում է, որ երկրային Ղուրանը ընթերցողը անարատ պետք է լինի:

Մարգարեն համարվում է որպես առաքյալ մի որոշակի ժամանակի (կամ ժամանակահատվածի) համար, ուր առաքյալները բացակայում են (սուրա 5,19*): Ղուրանը առանձնացնում է երկու խմբեր՝ Մուհամեդ մարգարեի քարոզիչներ կամ «Գրքի մարդիկ» (գրի մարդիկ) և «անհավատներ»: Որպես «Գրի մարդիկ» նկատի են առնում հատկապես հրեաները և քրիստոնյաները, որոնք մուսուլմաններին հարակից միևնույն ավանդույթներին են հարում: Երբեմն նկատի են առնում նաև զարատուստրայականները (սուրա 22,17*): Ղուրանը ճանաչում է նաև մի շարք «մարգարեների», որոնք իրենց ժամանակին մեկ աստծո, հետմահու դատաստանը և իրենց ազգի աղոթքի ուսմունքն էին քարոզում (օրինակ՝ 6, 83-92, 7, 4, 136* սուրաներ): Այսպիսով բոլոր այն մարդիկ, որոնք այս համընդհանուր սկզբունքներին են հավատում, չեն հիշատակվում որպես «անհավատներ» (սուրա 5,48* և այլն): Իսլամականության առաջին հարյուրամյակներում քրիստոնյաների և հրեաների վրա կրոնափոխության բռնություն չէր գործադրվում, համաձայն Ղուրանի ուսմունքի, որը ասում է. «Կրոնը չի պարտադրվում», տես սուրա 2, 256*): Աբրահամը համարվում է «այլադավան-հանիֆներից» մեկը, որոնք գտան հավատքի ուղղակի ճանապարհը առ մեկ աստված: 
Ալլահը (նախաիսլամական հին արաբերենով՝ ալ-իլլահ) հաստատապես ունի նույն բառարմատը ինչ որ հեբրեական գրերում Աստծուն տրված անուններից մեկը՝ «Էլոհիմը»:

Բառի խստագույն իմաստով «անհավատ» (բառացի թարգմանված՝ ծպտյալ-քողարկված» էին համարվում Մուհամեդ մարգարեի ժամանակների այսպես կոչված պոլիտեականները (բազմաստված, հեթանոս), որոնց դեմ նա Արաբիայում պայքարում էր և որոնցից դեռևս հրեաների և քրիստոնյաների Ադտվածաշունչը զգուշացնում էր: Այսօր իսլամական ընկալումների սահմաններում «անհավատ»են հռչակվում բոլոր նրանք, ովքեր մեկ աստծո քոյությանը և արդար դատաստանին չեն հավատում: Այս բնութագրումը երբեմն թյուրիմացաբար տարածվում է բոլոր ոչ մուսուլմանների և նույնիսկ այն մուսուլմանների վրա, որոնք այլ մուսուլմանական դավանանքի են հարակցում:

Ղուրանը Հիսուս Քրիստոսի մասին

Նշենք, որ Ղուրանը բազմիցս բնութագրում է Քրիստոսին որպես Աստծո կողմից առաքված մարգարե, ինչպես նաև Աստծո «Խոսք» առանց այլ մեկնաբանությունների կամ Աստծո ուրվական (սուրա 4, 171), «արարված ինչպես Ադամը» (սուրա 2, 3, 5): Այսպիսով ճիշտ հասկացված Իսլամն ինքը ավելի է գնահատում Հիսուսին, քան բազում ժամանակակից աստվածաբաններ, որոնք Հիսուսին միայն որպես սոցիալական ռեֆորմատոր են ընկալում: Ի վերջո Ղուրանը չի ընդունում «Արարչի որդու» ուսմունքը (հետագայում՝ սուրբ երրորդություն), որը Մուհամեդի ժամանակների քրիստոնյաների կողմից ևս ընկալվում էր որպես երկրային (հողածին): Եթե անգամ քրիստոնյաները այնպես բացատրեին, ինչպես Հովհաննես 1-ի «Աստծո խոսքի» սկզբանական իմաստը, այլդավան մարդիկ միևնույնն է չեն հասկանա, թե դա ինչ է նշանակում (օրինակ՝ սուրա 6, 101): Ըստ հռոմեական 1.4 գրի Հիսուսը արարվել է սուրբ հոգու ուժով, այսինքն չի ժնվել: Այսպիսով քրիստոնյաները կարող են թերևս համաձայնվել մուսուլմանական այն տեսակետի հետ, որ ի սկզբանե էր Աստված (չծնված) ու չծնեց այլ արարեց Քրիստոսին: Այսուհետև հունական «Լոգոս» հասկացությունը, որը Աստվածաշնչում հիշատակվում է որպեսաստվածածին կամ Հիսուո Քրիստոսի առաքյալ, որը ավետարաններում նաև թարգմանվում է որպես «Խոսքը» (տես վերևում), հիշատակվում է Ղուրանում առնչելով Հիսուսի հետ: Արդյո՞ք Ղուրանի ինչպես նաև Աստվածաշնչի ոգեշնչումների մեջ գաղտնիքներ են թաքնված, որոնք մինչ այժմ ոչ քրիստոնյաները և ոչ էլ մուսուլմանները պարզաբանել են կարողացել և անիմաստ վիճաբանում են արտահայտությունների ու բառային ձևակերպումների շուրջ: Նույնիսկ այն դեպքում, երբ քրիստոնյաները այդ ուսմունքը այնպես են ներկայացնում, որ այն որպես «բազմաստվածության» ուսմունք է ընկալվում, չի համապատասխանում այն ոճին, ինչ Քրիստոսն էր ուսուցանում. «Աղոթեք իմ անունից (այսինքն ներքուստ Հիսուսի հետ միաձուլված) առ Աստված (հայրը)» (Հովհ. Ավետ. 15:16): Հիսուսի կյանքում ամեն ինչ առնչվում է միակ Աստծո հետ, որի հետ ինքը սերտորեն կապված էր, և դեպի որը նա մարդկանց կարող է առաջնորդել:

«Լոգոս» արտահայտությունը (Քրիստոսի հետ կապված արտահայտություն Հովհաննեսի ավետարանի «Աստծո խոսքում») հիշատակվում է Փարեթի Ղուրանի թարգմանությունում (գերմաներեն) առանց Հիսուսին հիշատակելու, սակայն հասկացվում է Ղուրանի այլ հրատարակություններում որպես Աստծո «հանգամանք» կամ Աստծո հրաման (սուրա 13,2, սուրա 11):

Ղուրանը հիշատակում է Քրիստոսին «որպես Ադամ», որին Աստված հողից արարեց (սուրա 3,59) և պատմում է Աստծո ոգու կողմից «աստվածային առաքյալի» մասին, որը միջնորդում է կույս Միրիամի (Մարիամ) կողմից Հիսուսի ծնունդը (սուրա 19, 17-22): Ղուրանում հիշատակվում է նաև, որ Հիսուսը Սուրբ Ոգով կամ սրբության ոգով ամրապնդվեց (սուրա 5, 110):

Ըստ Ղուրանի՝ երիտասարդ Հիսուսը հայտնում է իր հարությունը (սուրա 19, 33), որը սակայն կարող է նրա վերադարձը «ահեղ դատարանի» օրը հավատացյալների հարությունը նշանակել (տես հաջորդիվ), որը Ղուրանում հաճախ է հիշատակվում 4, 159*- սուրաում: Ղուրանը պատմում է, որ կենդանի Հիսուսը համբարձվում է երկինք (սուրա 4, 157-159*, սուրա 3,55*):
Մուսուլմաններն ու քրիստոնյաները վիճաբանում են, թե արդյոք Քրիստոսը, որը խաչվեց, երկինք համբարձվելուց հետո մեռավ և Աստծո օգնությամբ հարություն առավ՝ ինչպես քրիստոնյաներն են վկայում, թե՞՝ նա առանց խաչվելու կենդանի երկինք համբարձվեց, ինչպես մուսուլմաններն են կարծում: Սակայն ընդհանուր է այն կարծիքը, որ բացառվում է նրա՝ համբարձման պահին մեռած լինելը,այլ որ նա օրինակ՝ մարդկանց էր ուսուցանում: Դեռ 3:55 կամ 5:48 սուրաներում ասվում է. «Ես նրան կսրբագործեմ» և «բոլորդ կվերադառնաք դեպի ինձ, և ես (Աստված) վճիռ կկայացնեմ ձեր միջև (երկրային կյանքում) եղած տարաձայնության մասին»: Մնացյալ չպարզաբանված գաղտնիքների վերաբերյալ պետք է մուսուլմաններն ու քրիստոնյամերը չվիճեն, այլ հանգիստ սպասեն:

Ղուրանը ևս հիշատակում է հավատացյալների հարությունը դատաստանի ժամանակ (սուրա 36,77, սուրա 69, 13, սուրա 75,99 և այլն): Հիսուսը կվերադառնա այն ժամանակ և սուրբ գրի հավատացյալների դատաստանին վկա կլինի: Նրանք (նաև ոչ մուսուլմանները), ովքեր Աստծուն ու դատաստանին հավատում են և միայն բարին են արարում, կարող են ըստ ղուրանի դատաստանից չսարսափել (սուրա 2, 62. 4, 123-124. 7, 170): Ահեղ դատաստանը հանդես է գալիս թե Ղուրանում և թե Աստվածաշնչում որպես Աստծո և ոչ մարդ-հողածնի հայեցողություն, անկախ այն բանից, թե խոսքը քրիստոնյաներին, մուսուլմաններին կամ թե հրեաներին է վերաբերվում:
(Սույն համեմատությունները չեն արվում Ղուրանի անկողմնակալությունը կասկածի ենթարկելու մտադրությամբ):

Քրիստոնեության և Իսլամի ազգագրական հիմունքների մասին

Այսպես կոչված «աբրահամական երեք կրոնների» ազգագրական հիմունքները**) ևս սերտ կապակցված են: Իսլամում ևս կան պատվիրաններ՝ թեպետ չհամարակալված, օրինակ՝ 17, 22-39. 5, 38-40. 2, 188. 4, 135. 2, 195. և 17,70* և այլ սուրաներում (մարդկային պատվախնդրություն): Ղուրանը, օրինակ, խստորեն և առանց բացառությունների արգելում է անմեղի սպանությունը (5, 27-32 սուրա*): Այս իմաստով «Ջիհադ» արտահայտությունը միայն նշանակում է «պայքար»: «Սուրբ պատերազմ» արտահայտությունը չի ծագում Ղուրանից, այլ Մուհամեդի պատվիրաններից և իսլամական օրենքների ուսմունքից***): Աստվածամերժ կրքերի դեմ ներքին հոգեբանա-բարոյական պայքարը համարվում է «մեծ ջիհադ», որի նշանակությունը ավելի է գնահատվում, քան այլ արտաքին երկմտանքների հետ հաշվի նստելը (օրինակ՝ Հիսուսի պատգամի համեմատ՝ «նախ քո աչքի գերանը հանիր» շատ արտաքին կոնֆլիկտներ կարող են հիմնազրկվել): «Խոսքի ջիհադը» կրոնի խաղաղ դրսևորումն է, «ձեռքի ջիհադը» հավատացյալի գործնական, դաստեարակչական օրինակն է: «Սրի ջիհադը», նաև՝ «փոքր ջիհադ», միայն հավատացյալների պաշտպանության դեպքում է թույլատրվում (Ղուրան՝ սուրա 2, 190): Այլադավանների դեմ «բուռն» վերաբերմունքը նաև Ղուրանի դրույթներից է (սուրա 48, 29, սուրա 47, 4):

Ավանդական օրինակարգերը սեռերի միջև, ներառյալ այլադավանների հետ ամուսնությունը և այլն ծավալուն են:

Իսլամի կիրառումը հիմնվում ե հետևյալ համոզմունքի վրա, որ ոչ մի այլ աստված բացի Աստծուց (Ալլահ) գոյություն չունի և Մուհամեդը Աստծո առաքյալն է, որ առօրյա սահմանված աղոթքները պետք է ոչնչացվեն (2, 177* սուրա), որ տարեկան պասը (ռամադան) պետք է պահվի (2, 185* սուրա), որ ուխտագնացությունը կյանքում գոնե մեկ անգամ պետք է իրականացվի և զաքքատը (պարտադիր դրամաշնորհում սոցիալական նպատակների համար) պետք է վճարվի (2, 177* սուրա):

Ժամանակակից իսլամում գոյություն չունի մի կենտրոնական օրգան, որը կրոնական-ազգագրական խնդիրների վերաբերյալ որոշումներ է կայացնում: Սակայն կանոնագրերի պահապանների հարգված մեծամասնության կողմից ընդունված որոշ կրոնակիրներ կարող էին հավանաբար լայն ճանաչում գտնել:

*) աղբյուր՝ Ռուդի Փարթեր. «Ղուրան», թարգմանություն, Քոհլհամեր հրատարակչություն (քերմաներեն), որը գիտական պահանջներին բավարարում է և որոշակի առանձնանում է իր ընձեռած լայն հնարավորությամբ՝ տարբերելու բառացի թարգմանությունները տեքստերը հասկանալու համար մեջբերված ծանոթագրություններից: Տարբեր թարգմանություններում (տարբերակներ) նկատվուն են ոտնյակների միմյանցից տարբերվող քանակ: Ղուրանից մեջբերումների նշանակությունները թարգմանվել և մեկնաբանվել են Ադել Թեոդոր Կոըրիի կողմից, 2007 (գերմաներեն), որի աշխատանքը բարձր է գնահատվել նաև մուսուլման գիտակների կողմից (օրինակ՝ դոկտոր Իմանուլահ Խան, որը ժամանակին իսլամական աշխարհաժողովի բարձրագույն քարտուղարն է եղել):

***) Պատմական «քրիստոնեական Խաչակրած Արշավանքները» ևս Աստվածաշնչուն չեն արդարացվում և, օրինակ, շատ եվրոպական ժողովուրդների մոտ վատ համբավ ունեն:

 

«Քրիստոսի ուղիները» ինտերնետային էջը լրատվական և հետազոտական նախագիծ է: Այն կախում չունի ոչ մի եկեղեցուց, կրոնական ուղղություններից կամ որևէ կրոնական միություններից (և չի գործում դրանից որևէ մեկի դեմ): Այս էջը կոչում է տարբեր կրոնների միջև խաղաղ համակեցության և խոր իմացության: «Քրիստոսի ուղիները» ոչ մի քաղաքական կամ տնտեսական ազդեցության չի ձգտում: «Քրիստոսի ուղիները» չի քարոզում և չի անդամագրում:

Դեպի գլխավոր էջ